Կորոնավիրուսի օգուտը. Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են կարողությունը

Մանրամասներ

ա

Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են իրենց կարողությունները կորոնավիրուսային համաճարակի առաջին երկու տարիների ընթացքում, նշված է Լրագիր.am-ի փոխանցմամբ՝ Oxfam կազմակերպության զեկույցում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի հովանու ներքո անցկացվող համաշխարհային առաջնորդների վիրտուալ  գագաթնաժողովից առաջ հրապարակված զեկույցում Oxfam-ը հայտնել է, որ ամենահարուստ մարդկանց կարողությունը 700 միլիարդ դոլարից հասել է 1,5 տրիլիոն դոլարի՝ միջինը օրական աճելով 1,3 միլիարդ դոլարով:

Oxfam-ը նշում է, որ միլիարդատերերի հարստությունն ավելի շատ է աճել համաճարակի ժամանակ, քան նախորդ 14 տարիներին:

Մինչդեռ, ըստ տվյալների, տնտեսական անհավասարության պատճառով ամեն օր 21,000 մարդ է մահանում: