Նազարբաևը մահացե՞լ է

Մանրամասներ

1

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավանաբար վաղուց մահացել է ու նրան հուղարկավորել են։ Այս մասին «Комсомольская правда»-ի եթերում հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։

«Ես կարծում եմ, որ նա վաղուց մահացել է։ Վաղուց մահացել է ու հուղարկավորել են»,-ասել է նա։

Պատգամավորի խոսքերով, մարդը չի կարող այդքան լավ թաքնվել, որևէ բան չասել ու միևնույն ժամանակ ողջ լինել։