ՆԱՏՕ-ն չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից. Ստոլտենբերգ

Մանրամասներ

ա

ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից, քանի որ դա նրանց դաշինքի երկրորդ կարգի անդամներ կդարձնի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք  չենք կարող նաեւ համաձայնել, որ չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի զորքեր բոլոր այն երկրներում, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից։ Սա ըստ էության կնշանակի, որ մեր անդամների կեսը չի կարողանա պաշտպանվել ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։ Այդ ժամանակ նրանք կլինեն ՆԱՏՕ-ի երկրորդ կարգի անդամներ, մենք դա երբեք չենք անի»,-ասել է նա։