Ադրբեջանցի զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով

Մանրամասներ

1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ժամկետային զինծառայող, շարքային Մամեդլի Ջավիդան Աբդուլազիզ օղլուի մահվան մասին տեղեկությունը՝ զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետեւանքով։

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում։