Կիևը Ռուսաստանին մեղադրել Է ուկրաինական պետական կայքերի վրա կիբեռգրոհների համար

Մանրամասներ

ա

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ մատնանշում է երկրի պետական մարմինների կայքերի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներին ՌԴ-ի իբր առնչությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ուկրաինայի անվտանգության խորհուրդը և երկրի ազգային ոստիկանությունը ավելի վաղ քրեական գործ են հարուցել պետական մարմինների կայքերի վրա կիբեռգրոհների փաստով և հետաքննություն են անցկացնում: Երկրի իրավապահ գերատեսչություններում հայտարարել են դրան ՌԴ-ի իբր մասնակցության մասին։

«Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ կիբեռգրոհի հետևում կանգնած է Ռուսաստանը», – ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Թվային փոխակերպման նախարարությունը կոչ է արել ուկրաինացիներին խուճապի չմատնվել, բոլոր անձնական տվյալները գտնվում են պետռեեստրներում հուսալի պաշտպանության տակ, հավելել են այնտեղ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները ՝ կապված ուկրաինական պետական մարմինների կայքերի վրա վերջերս իրականացված կիբեռգրոհների հետ: Նրա խոսքով ՝ «Ռուսաստանը ոչ մի կապ չունի այդ կիբեռգրոհների հետ»։ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվային հայտնի է այն հայտարարությունների մասին, թե իբր կիբեռգրոհների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, սակայն դա «հերթական անապացույց մեղադրանքն է» ՌԴ-ի հասցեին: Նա հավելել է, որ «մենք գրեթե սովոր ենք այն բանին, որ ուկրաինացիները ամեն ինչի համար մեղադրում են Ռուսաստանին, նույնիսկ իրենց երկրում վատ եղանակի»: