Ինչ է կանխագծել Էրդողանը Ռուբինյան ցեղին. Ժամանակն է ասել․ Ezerk.am

Մանրամասներ

1

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հստակ բնորոշել է «հայ-թուրքական հաշտության գործընթացի» հեռանկարը: Հունվար 14-ին Մոսկվայում կայացել է հատուկ բանագնացներ Ռուբինյանի եւ Քըլըչի «առանց նախապայմաների» առաջին շփումը ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ուղեկցությամբ: Մինչդեռ, թուրքական նախապայմանները ընդունվել են եւ ժամանակը չէ խնայել հայ հանրությանը ու թաքուն պահել դրանք: Պարզ թեզեր են ու բնութագրեր

Քաղաքացիական պայմանագրից վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաեւ ԱԳ նախարար Միրզոյանը, համաձայն Էրդողանի՝ ոչ ավել, ոչ պակաս «մաքսանենգ» ու «քոչվոր» կամ «գաղթական» ժողովրդի ներկայացուցիչներ են: Ինչ վերաբերում է Հայաստան անվան տակ հանդես եկող երկրին, ապա այն, ըստ թուրք նախագահի, աշխարհին հայտնի է դարձել «բոլորովին վերջերս՝ 1921 թվականին»:

Թուրք ղեկավարի այս բնութագրերը օգտագործվել են ընդհանրապես հայերի հանդեպ, որոնք «անցյալ դարասկզբին թափառում էին եվրոպական երկրներում, հասել էին նաեւ [օսմանյան] Թուրքիա, որտեղ էլ հերթական քոչի ընթացքում պրոբլեմներ են ունեցել»:

Ցեղասպանության մասին, ըստ Էրդողանի, խոսք լինել չի կարող՝ անհայրենիք հայերի անկանոն քոչ էր: Ընդհակառակը, օսմանյան կառավարությունը միշտ հոգում էր թափառող հայերի անվտագության մասին: Ժամանակակից Թուրքիայի իշխանությունները նույն վարքագիծն են դրսեւորում. «հիմա էլ Թուրքիայում 100 հազար հայ կա, ընդ որում դրանցից 60 հազարը ԹՀ քաղաքացի են, իսկ 40 հազարը՝ շրջիկ մաքսանենգությամբ են զբաղվում, բայց կառավարությունը նրանց Հայաստան չի արտաքսում: Ինչու՞, ինչպես եւ անցյալում հայերի հանդեպ Թուրքիաում մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, միթե պարզ չէ», ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 60 հազար հայերին Էրդողանը արդեն արժանացրել է «թուրքական սրի մնացուկներ» բնորոշման, այսինքն, որակել իբրեւ ջարդարարների եւ կանոնավոր բանակի անփութության հետեւանքով չկոտորվածներ: Այս բնութագրերը եւ գնահատականները Թուրքիայում հնչում են շարունակաբար, սակայն առավել խտությամբ արտաբերվել են 2019 թվականի նոյեմբեր 14-ին [Էրդողան, 16:30 րոպեից, 1] ԱՄՆ Մերիլենդ նահանգի Լանհամ քաղաքի թուրք կրոնական կենտրոնում: Էրդողանի ելույթը նվիրված էր Սիրիայում զինված միջամտությանը եւ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելուն:

Ռեջեբ Էրդողանն ու ԱՄՆ-ում դեսպան Սերդար Քըլըչը Նյու-Յորքի JFK օդակայանում  |  Անատոլիական գ-ն, Getty

Անշուշտ, Փաշինյանը եւ կոմպանիան տեղյակ են այս բնորոշումներին ու թեզերին եւ համաձայն են ճակատներին կրել «քոչվոր», «ղաչաղչի», «աշխարհին անհայտ» եւ «մնացուկ» խարանները: Հիշեցնենք նաեւ, որ Ալիեւ անունով մեկ այլ թուրք գործիչ գրավյալ Շուշիում Էրդողանին հյուրընկալելիս հայտարարել է, որ «այսուհետ հայերը հավիտյանս խարանված են մնալու պարտված ժողովրդի կնիքով եւ ոչ ոք թույլ չի տա, որ նրանք ռեւանշ իրականացնեն» [Ալիեւ, 2]:

Այսպիսով, Էրդողանը Մերիլենդում բանաձեւել է հայ ազգի եւ Հայաստանի գոյության վրա խաչ քաշող դրույթ-նախապայմաններ: Սկսելով միջպետական հարաբերությունների հաստատման գործանթացը առանց թուրքերի «սխրանքների» բնորոշման ու հայկական հողերի վրա քեմալալան Թուրքիայի ապագան միջազգայի իրավական ակտերի ոգով նախանշելու, Փաշինյանը համաձայնել է էրդողանյան տեսլականին: Վերջինը արեւելյան թեվի վրա ամրագրող ալիեւյան թելադրություն-նախապայմանին Փաշինյանն ու կոմպանիան նույնպես համաձայն են, ասելով թե «հետևողականորեն շարժվելու են խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով» [Փաշինյան, 3]:

ՔՊ եւ ռսանպաստ «ընդդիմության» օժանդակ խմբակների հարցը պարզ է: Նրանց ուղղված հետագա քարոզը անիմաստ է, քանի որ կրթական եւ գործնական բեքգրաունդի բացակայությամբ նույնիսկ ցանկության դեպքում ընդունակ չեն դրությունից բխող ռազմավարական պլանավորման: Նոքարություն հանուն իշխանության պարզից պարզ հայտանիշով են համբարձվել ռուսական գաղութային սանդղակի կատար:

Ինչ վերաբերում է Մոսկվայի հովանավորությամբ թուրքական ստրկացմանը քվե տված հայ ժողովրդի հատվածին եւ նրա սերունդին, ապա ներկա ընթացքով այն նոր ընտրության հնարավորություն չի ունենալու: «Անհայրենիք քոչվոր», «թափառական ղաչաղչի», «աշխարհին անհայտ երկիր» կարգավիճակն ընդունած ժողովուրդը երկար չի վայելելու նույնիսկ «մնացուկ» լինելու հաճույքը՝ վերացվելու է անմնացորդ, երկրի հետ միասին: Էրդողանի նախանշած ընթացքը պիտի բեկանվի:

Կոնստանդնուպոլսի հայ բնակչությունը Դեր Զորի ճանապարհին անասուն փոխադրող վագոնների մեջ, 1916   |   DIOMEDIA / Mary Evans 

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am