Այ պապի ջան, ի՞նչ մի вокруг до около բզբզում ես. Տենց, ստռախովկի համար Սերժի անունն էլ ես տալիս, որ ի՞նչ... Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Այ Տեր-Պետրոսյան ջան, այ պապի ջան, ի՞նչ մի вокруг до около բզբզում ես: Բա՞ն ես ասում, նորմալ ասա էլի: Թե չէ սենց, համ մեխին, համ նալին խփելով, տեղ չենք հասնի: Թե բա՝ «Քոչարյանն ու Սարգսյանը... ամեն գնով ձգտում են զավթել իշխանությունը»: Տենց, ստռախովկի համար Սերժի անունն էլ ես տալիս, որ ի՞նչ...

Սարգսյանն էլ ընդեղից ա հերքում, թե բա՝ «բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության», իբր դա հանրահայտ փաստ չէ: Ու սենց, տուն տունիկով պիտի փորձեք դրան բան հասկացնե՞ք: Ախր սա հելել, ասել ա, որ ով անցել ա ԱԺ, կրել ա, սրա դեմքին էլ թքեք, սա ոչ թե անձրևին հղում կանի, այլ կասի, որ դա էլ ա կրելու նշան: Գործ ա, անում ա: Իմիջիայլոց, սաղիցդ ավելի արդյունավետ: Ինքն իր առաքելությունը շատ հստակ ի կատար է ածում:

Իրերը պետք է իրենց անուններով կոչել ու դա պետք է անել այդ իրին հասու լեզվով: Հիմա ես ցույց կտամ` ոնց ա պետք սրա հետ խոսալ, որ իրան ջայլամի տեղ չդնի...