ԱՄՆ-ն կերակարացնի իրանական նավթի ներմուծման դեմ պատժամիջոցներից ազատելու ժամկետը

Սակայն ԱՄՆ-ի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Իրանի տնտեսությանը հարված հասցնելը

Միացյալ Նահանգներն, ավելի շուտ, կերակարացնի իրանական նավթի ներմուծման դեմ պատժամիջոցներից ազատելու ժամկետը, սակայն կկրճատի ազատվող երկրների թիվը, որպեսզի հանգստացնի գլխավոր գնորդներին՝ Չինաստանին եւ Հնդկաստանին, եւ նվազեցնի նավթի գների աճի հավանականությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին:

Պատժամիջոցներից ազատվող երկրների թվի կրճատումը կնվազեցնի Իրանից նավթի արտահանումը, որը ՕՊԵԿ-ում մեծությամբ չորրորդ արտադրողն է, բայց Միացյալ Նահանգները հազիվ թե հասնի իր նախկին նպատակին՝ իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելուն:

Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Թուրքիան կազատվեն, երբ պատժամիջոցների գործողության ժամկետը լրանա այս տարվա մայիսին, ինչը կարող է Իրանից հում նավթի արտահանումը սահմանափակել օրական մոտ 1,1 մլն բարել մակարդակում: Ընդ որում՝ այս հարցում կարող են մերժել Իտալիային, Հունաստանին եւ Թայվանին:

«Աշխարհաքաղաքական մյուս առաջնահերթությունները կզսպեն վարչակազմի ձգտումը՝ կասեցնել իրանական արտահանումը, հատկապես Իրանի երկու խոշորագույն գնորդներին՝ Չինաստանին եւ Հնդկաստանին,- ասում են վերլուծաբանները: - Հավանաբար, կրճատումը իրանական տնտեսությանը ուժեղ հարված կհասցնի, հատկապես այն պատճառով, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին իր բյուջեն ծրագրում է նավթից երկամուտների վերաբերյալ մեծ ակնկալիքների հիման վրա»:

Երբ նոյեմբերին ուժի մեջ էին մտել ԱՄՆ պատժամիջոցները, իրանական նավթի ասիական ներմուծումը նվազել էր վերջին 5 տարիների մինչեւ ամենացածր մակարդակ:

Չինաստանն ու Հնդկաստանը նոյեմբերից շարունակել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ Թուրքիան ներմուծումը վերականգնել է դեկտեմբերին:

Միացյալ Նահանգները հազիվ թե շուկայից իրանական նավթն ամբողջությամբ հանի, որովհետեւ այս առաջարկի կորուստը, հավանաբար, կհանգեցնի նավթի գների քաղաքականապես անընդունելի աճի: