Իմ հավատն ինձ փրկում է

Մանրամասներ

ա

Հավատի մասին խոսելը շատ դժվար է, քանի որ այն ներսից է գալիս ու բառերով արտահայտելը, երբեմն շատ դժվար է լինում։ Ես իմ ներսում զգում եմ դրա անբացատրելի ուժն ու ազդեցությունը ինձ վրա, բայց երբ մարդիկ փորձում են հարցնել՝ ինչ ազդեցություն է այն թողնում ինձ վրա,այդ պահին պարզապես լռում են։ Կան բաներ, որոնք բացատրություն չունեն, դրանք ապրելու ու զգալու համար են։ Հավատը հենց այդ երևույթներից մեկն է․ նրանով պետք է ապրե՛լ ու վերջ ։

Շատերը հավատում են Աստծուն զուտ այն պատճառով, որ իրենց այդպես են սովորեցրել։ Նրանք թերևս ասեն. «Ինձ փոքրուց դա են սովորեցրել»։ Բայց Աստված ցանկանում է, որ իրեն երկրպագող մարդիկ լիովին համոզված լինեն, որ ինքը գոյություն ունի և սիրում է իրենց։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Աստվածաշունչը հորդորում, որ ջանադրաբար փնտրենք Աստծուն և իսկապես ճանաչենք նրան։

Վերջին հաշվով, որպեսզի մարդը հավատա դիմացինին և Աստծուն, նախ ինքն իրեն պիտի հավատա, այսինքն՝ ինքն իրեն ճանաչի: Ինքնաճանաչման շնորհիվ ենք հասկանում, որ մեր ներսում կա մի բան, որն անհնար է կանգնեցնել, այն անհասանելի է, անմատչելի: Այն պետք է բացահայտել, իսկ այդ բացահայտումը հնարավոր է միայն քաջություն ու ազնվություն դրսևորելով՝ հավատալով ոչ թե մահվանը, այլ՝ կյանքին, ինչպես Քրիստոս: Նա հավատաց կյանքին, և դարձավ կյանքի Քարոզիչը, յուրաքանչյուրիս կյանքի լավագույն Ուսուցիչն ու Առաջնորդը: Քրիստոս հաղթեց մահվանը: Այս մասին է պատմում Աստվածաշունչը։

Որքան ամուր է հավատքը, այնքան ավելի լավ ենք ճանաչում ու բացահայտում Աստծուն:

qahana.am