Երևանի կենտրոնում բախվել են Mercedes S500-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Մանրամասներ

ա

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի-Բեյրութի փողոցների հատման վայրում  բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի  21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին:

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի վարորդը հեռացել է հիվանդանոցից:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242  հոդվածի 2-րդ մասի  և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: