Ղազախստանում ձերբակալվել է այսօր պաշտոնից ազատված էներգետիկայի փոխնախարարը

Մանրամասներ

ա

Ղազախստանում ձերբակալել են այսօր՝ հունվարի 15-ի առավոտյան, աշխատանքից ազատված էներգետիկայի փոխնախարար Ժումաբայ Կարագաևին։

«Մանգիստաուի շրջանի ֆինանսական մոնիտորինգի գործակալության տարածքային բաժնի հետաքննչական խումբը ձերբակալել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Ժումաբայ Կարագաևին, էլեկտրոնային առևտրի հարթակների ղեկավարներին և հեղուկ գազի գների անհիմն բարձրացմանն առնչվող անձանց»,- հայտնել է ֆինանսական մոնիտորինգի գործակալության մամուլի ծառայությունը։

Կարագաևի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանք՝ երկամսյա ժամկետով։