Ամերիկուհին, 13-ամյա որդու մոտ COVID-19-ի թեստի դրական պատասխանից հետո, երեխայից չվարակվելու նպատակով նրան փակել է մեքենայի բեռնախցիկում:
ABC-ի փոխանցմամբ՝ կնոջ արարքը նկատած բուժքույրերից մեկն անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Կինը փորձել է արդարանալ՝ ասելով, որ այդպես է վարվել, քանի որ չի ցանկացել նրանից վարակվել։
Հատկանշական է, որ կինն աշխատում է որպես ուսուցչուհի։ Այն դպրոցում, որտեղ նա դասավանդում է, նրան ժամանակավորապես հեռացրել են՝ դաստիարակության տարօրինակ մեթոդների պատճառով:
Գործը փոխանցվել է դատարան։ Դատավորը գրավի դիմաց ազատ է արձակել կնոջը։ Նրան պատրաստվում են դատել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
0Comments