Իրանն ու Չինաստանը հայտարարում են առաջիկա 25 տարում համագործակցության մասին

Մանրամասներ

1

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտգործնախարար Վան Յին Չինաստանի Ուսի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են երկու պետությունների միջև 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Որոշում է կայացվել ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, բժշկության և առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնաբուծության, կիբերանվտանգության, խորացնել հումանիտար փոխանակումները, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական ​​ուսուցման և այլ ոլորտներում»,- ասված է փաստաթղթում։