Արտաշես Թումանյանը նշանակվել է Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրի հատվածների վերականգնման աշխատանքային խմբի ղեկավար

Մանրամասներ

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, որը վարչապետի մեկ այլ որոշմամբ հունվարի 14-17-ը կգործուղվի Մեղրի։

Աշխատանքային խմբում ներգրավված են նաև ՏԿԵ փոխնախարարը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը և այլք։