Նիդերլանդների թագավորը հրաժարվել է ավանդական «Ոսկե կառքից». ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը հայտարարել է, որ ինքը և թագավորական ընտանիքի մյուս անդամները այլևս չեն օգտվի ավանդական «Ոսկե կառքից», որը պատրաստվել է 19-րդ դարում:

Ինչպես փոխանցում են Թերթը և BBC News-ը, թագավորական ընտանիքը նման որոշում է կայացրել կառքի դռան վրա պատկերված նկարի և կից գրության պատճառով, որն ասում է «Հարգանքի տուրք գաղութից», քանի որ շատերն այն ռասիստական են համարում, ինչը հիշեցնում է երկրի գաղութատիրական անցյալի մասին:

Տվյալ նկարում պատկերված են ասիացիներ և սևամորթներ, որոնցից մեկը ծնկի եկած նվերներ է առաջարկում նստակ սպիտակամորթ կնոջը, որը խորհրդանշում է Նիդերլանդները: Իսկ կնոջ կողքին նստած տղամարդը գիրք է մատուցում նրանց: Ըստ նկարի հեղինակի՝ գիրը քաղաքակրթության նվերն է, որը Նիդերլանդները տվել է իր գաղութներին:

ա

ա