Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն: