Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով

Մանրամասներ

ա

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։

Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։ 

Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ»։