27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով «Արծվի թևերի» մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

Մանրամասներ

ա

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել  «Աբովյան» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն  ժամանել են ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: