Լավրովը՝ Ղազախստանին Միութենական պետություն «կանչելու» մասին. «Մենք որևէ մեկին հրավիրելու սովորություն չունենք»

Մանրամասներ

ա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է մի շարք արևմտյան փորձագետների կարծիքը Ղազախստանին Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետություն հրավիրելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան չունի ինչ-որ մեկին «կանչելու» սովորություն, ինչպես դա անում է ՆԱՏՕ-ն, գրում է Russia Today-ը։

«Մենք որևէ մեկին հրավիրելու սովորություն չունենք։ Մենք ունենք ընթացակարգ, ըստ որի, եթե ինչ-որ մեկը դիմում է, մենք, իհարկե, դիտարկում ենք, կառուցողական ենք մոտենում։ Մեր արևմտյան գործընկերները սովորություն ունեն բոլորին անխտիր հրավիրել միանալու իրենց, ինչպես որ հիմա բոլորին հրավիրում են միանալու ՆԱՏՕ-ին: Դա մեր մեթոդը չէ, մենք քաղաքավարի մարդիկ ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։