Սահմանազատումը չի վերաբերում Ղարաբաղին. Լավրով

Մանրամասներ

ա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

▪️Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ սահմանազատմանը։

«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և խնդրի կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է։ Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծել դրա համար», - ասել է Լավրովը:

▪️Մոսկվան իր ծառայություններն է առաջարկում որպես խորհրդատու, քանի որ ՌԴ Գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ կազմավորման տարբեր փուլերը և դրանում վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները:

▪️Երևանի և Բաքվի միջև տարաձայնություններ կան կապված դելիմիտացիայի հետ։

▪️ Ռուսաստանն առաջարկում է չհամաձայնեցված հարցերը լուծել ստեղծված պաշտոնական հանձնաժողովի շրջանակներում։