Եվ ես հանկարծակի դարձա իմ եղբայրը. Ֆրանսիայի առաջին տիկինը մեկնաբանել է իր տրանսգենդեր լինելու մասին լուրերը

Մանրամասներ

ա

Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնը հայտարարել է, որ չարագործները, որոնք կեղծ ասեկոսեներ են տարածել իր տրանսգենդեր լինելու մասին, համացանցում փոխել են իր տոհմածառի տվյալները:

«Սկզբում ես դրան հեռվից էի հետևում, լսում էի, թե ինչ են խոսում, նախքան հասկացա, որ նրանք փոխել են իմ տոհմածառը… Եվ ես հանկարծակի դարձա իմ եղբայրը: Եվ այստեղ հարցը իմ ծնողների ծագումնաբանության մասին է, դա անթույլատրելի է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանմամբ՝ ասել է տիկին Մակրոնը RTL France ռադիոալիքի եթերում:

Չարագործներն աշխատել են Բրիջիտ Մակրոնի տոհմածառի տվյալների փոփոխության վրա համապատասխան կայքերում՝ պնդելով, որ Բրիջիտ Մակրոնն իրականում իր եղբայրն է:
ա
«Եթե ես ոչինչ չանեմ, թեև 4 տարի է արդեն, ինչ պայքարում եմ կեղծ լուրերի տարածման դեմ, ապա իմ ձայնն այդպես էլ չի լսվի: Եվ ինձ կասեն՝ դուք ոչինչ չեք անում: Ես փաստաբանի հետ 5.5 օր եմ աշխատել այդ տեղեկությունը ջնջելու համար»,- հայտնել է Ֆրանսիայի առաջին տիկինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիջիտ Մակրոնը բողոք կներկայացնի ասեկոսեներ տարածողների դեմ, որոնք պնդում էին, թե նա տղամարդ է եղել Ժան Միշել Տրոնյե անունով և փոխել է սեռը: