Ռուս խաղաղապահները «Խաղաղության դաս» են անցկացրել Ստեփանակերտում

Մանրամասներ

ա

Ռուս խաղաղապահները «Խաղաղության դաս» են անցկացրել Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Աշակերտներին ներկայացվել են Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեությունը:

Ինտերակտիվ դասն անցկացվել է դպրոցականների հայրենասիրական դաստիարակության շրջանակում:

Դասից հետո ռուս խաղաղապահները բարերարների հետ դպրոցականներին գրենական պիտույքներ ու քաղցր նվերներ են բաժանել: