Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ

Մանրամասներ

1

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից 1lurer.am-ին հավաստիացրին՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ: