Պարեկային ծառայողների մասնակցությամբ արձանագրվել է 85 վթար. Պարեկային ծառայողներից 37-ը ճանաչվել է մեղավոր, 33-ը՝ անմեղ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հ ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկից՝ 2021 թ. հուլիսի 7-ից մինչ 2022 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, պարեկային ծառայողների մասնակցությամբ արձանագրվել է 85 վթար։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ պատասխանելով մեր հարցմանը։

PressTime.am-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ խնդրելով հայտնել, թե ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեության առաջին օրվանից մինչ հարցմանը պատասխանելու պահը քանի վթար է գրանցվել պարեկային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։ Այդ վթարներից քանիսն են եղել նրանց մեղավորությամբ։

Տեղի ունեցած վթարներից քանիսն են եղել մահվան ելքով։ Քանիսի դեպքում է մեղավոր եղել պարեկային ծառայության ծառայողը։

Քանի խախտում է գրանցվել պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ու հիմնականում ինչպիսի խախտումներ են դրանք։

«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկից՝ 2021 թ. հուլիսի 7-ից մինչ 2022 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, պարեկային ծառայողների մասնակցությամբ արձանագրվել է 85 վթար։

Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի, ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքի կողմից անցկացված ծառայողական քննությունների արդյունքում պարզվել է, որ նշված վթարներում պարեկային ծառայողներից 37-ը ճանաչվել է մեղավոր, իսկ 33-ը՝ անմեղ։

Մահվան ելքով վթարներ չեն արձանագրվել, սակայն արձանագրվել է վրաերթի 2 դեպք՝ հետիոտների մահվան ելքով։

Միաժամանակ հարկ է նշել, որ վթարների վերաբերյալ ևս 13 դեպք գտնվում են ծառայողական քննության փուլում, իսկ 2 դեպքով ուսունասիրություններ են իրականացվում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ պարեկային ծառայողների կողմից հիմանականում թույլ են տրվել  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարչության 28.06.2007  թ. N 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարպային երթևեկության կանոնների դրույթների խախտումներ»,-հայտնում են ոստիկանությունից