Իրանն ուսումնասիրում է «հնգյակի» առաջարկությունը ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) առաջարկությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ չի մերժվել Թեհրանի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, հունվարի 12-ին հայտարարել է Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Վահիդ Ջալալզադեն։

«Թեեւ Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության առաջնահերթությունը ԳՀՀՊ-ի շուրջ մշտական համաձայնագրի հասնելն է, մենք պետք է խոստովանենք, որ ժամանակավոր համաձայնագիրը վնաս չի հասցնի բռնարգելքի վերացման ռազմավարական նախաձեռնությանը եւ ազգային շահերին»,- հայտարարել է նա:

Պատգամավորի խոսքով՝ «հնգյակի» առաջադրած առաջարկությունը քննարկվում է: «Այդ գաղափարն Իրանը չի ընդունել, բայց նաեւ չի էլ մերժել»,- ասել է Ջալալզադեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: