Նախագահը կոչ է անում մանրամասն քննարկել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումը

Մանրամասներ

ա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել մանրամասն քննարկել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ծրագրերը՝ նշելով, որ նման կտրուկ միջոցը պետք է համակողմանիորեն հիմնավորված լինի, հայտնում է AP-ը։

Կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտպանել է պատվաստումների պարտադիր մանդատի կոչերը, եւ ակնկալվում է, որ օրենսդիրները օրինագծի շուրջ քննարկումները կսկսեն այս ամսվա վերջ: Հարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայում մարդկանց մեծ մասն աջակցում է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումներին, սակայն փոքրամասնությունը դեմ է այդ գաղափարին:  

Շտայնմայերն անվանել է «լիակատար անհեթեթություն պնդումները, թե կորոնավիրուսային համաճարակը Գերմանիան վերածել է բռնապետության»։