Սաուդյան Արաբիան մտադրություն է հայտնել արդյունահանել ուրանի մեծ պաշարներն ու օգտագործել կոմերցիոն նպատակով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Սաուդյան Արաբիան ուրանի մեծ պաշարներ ունի և մտադիր է դրանք օգտագործել կոմերցիոն նպատակներով: Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալման Ալ-Սաուդը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր միջուկային ծրագրի զարգացմանը: Բացեիբաց հայտարարում եմ, որ մենք ունենք ուրանի մեծ պաշարներ ու պետք է դրանք մշակենք ու օգտագործենք կոմերցիոն նպատակներով»,- հայտարարել է նախարարը: Նա ընդգծել է, որ այդ նպատակով Սաուդյան Արաբիան Saudi Arabia Minig ընկերության օգնությամբ մտադիր է օտարերկրյա ներդրումներ ներգրավել: Աբդել Ազիզ բին Սալման Ալ-Սաուդը հավաստիացրել է, որ իր երկիրը կստեղծի ուրանի արդյունահանման զարգացման թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ կտա արդյունավետ փոխգործակցել արտերկրյա գործընկերների հետ:

2020 թվականին The Guardian պարբերականը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է տարեկան 90 հազար տոննա ուրան արդյունահանել: Դա թույլ կտա ոչ միայն ապահովել թագավորությանը սեփական ատոմային էներգիայով, այլև թեորետիկորեն անցնել ատոմային զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը: