Եթե տեսնենք, որ վտանգ կա, սպառնալիքը տեղում կվերացնենք. Ալիևը խոսում է Հայաստանի հետ 3-րդ պատերազմի մասին

Մանրամասներ

ա

Հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»։

Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։

«Ուստի, կրկնում եմ, երբեք չպետք է խաբվել ներկայիս իշխանության (Հայաստանի) բարի խոսքերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, թե տարածաշրջանում ինչ  հարևանի հետ ենք ապրում»,- ասել է Ալիևը։