Ալիևը սպառնում է ոչնչացնել հայկական բանակը

Մանրամասներ

1

Ալիեւը սպառնում է ոչնչացնել հայկական բանակը

«Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և չի կարողանում մեզ դիմադրել։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում բանակաշինության բոլոր փորձերին՝ ինչպես նրանց դաշնակիցների օգնությամբ, այնպես էլ սեփական ուժերով։ Ամենափոքր սպառնալիքը կտեսնենք՝ կոչնչացնենք։ Սա պետք է իմանան և հասկանան բոլորը»,- ասել է Ալիևը։

Ալիեւը նաեւ խոստովանել է, որ երեկ ադրբեջանական զինուժի սադրանքը Գեղարքունիքի մարզում եղել է իր հրահանգով։