Ծեծել են, սպանել ու գլխատել․ Ալմաթիի քաղաքապետը մանրամասներ է պատմել

Մանրամասներ

ա

Ալմաթիի ղեկավարը պատմել է այն մասին, թե որտեղ է եղել քաղաքում անկարգությունների ժամանակ ու որ հրաշքով է կարողացել  ողջ մնալ։ Այս մասին գրում է Sputnik Ղազախստանը։

Բակիջան Սագինտաևի խոսքերով, ոստիկանությունը եղել է անզեն ահաբեկիչների առջև, ովքեր դուրս էին եկել պատերազմելու, ոչ թե ակցիա անելու։

Նա պատմել է, որ հանցագործները ծեծել, սպանել ու գլխատել են մարդկանց։ Նրանք գրոհայինների նման են եղել ու զինված։

Տուժել են նաև Ալմաթիի հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները։ Նրանց վարորդը մահացել է։