ՄԻՊ-ը Նորքի ինֆեկցիոնի 80 աշխատակցի ազատման հարցով գրություններ է ուղարկել Առողջապահության նախարարություն

Մանրամասներ

ա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել»,- նշված է հաղորդագրությունում: