Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։45-ի սահմաններում Գյուրջյան փողոցում՝ թիվ 14/11 հասցեի դիմաց, բախվել են Nissan Pathfinder և Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
0Comments