ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Թուրքիա. Դավիթ Շահնազարյան

Մանրամասներ

ա

Հայաստանի իշխանությունները, որոնք կառավարվում են դրսից, ըստ էության, Ռուսաստան-Արևմուտք ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

«Տարվա վերջին ակտիվ պրոպագանդա էր գնում, ըստ էության, հայտարարվում էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ համար վտանգ չեն։ Չէր խոսվում Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին, այլ ինչ-որբ գենետիկ փաստարկներ էին բերվում, որ եթե համարում եք թուրք ժողովրդին մարդասպան ժողովուրդ: Այսօր փաստն այն է, որ Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանի համար կենսական էքզիստենցիալ վտանգներ են։  Իսկ ամենամեծ էքզիստենցիալ վտանգը թե´ Հայաստանի, թե´ ողջ Հայության համար ներկայիս իշխանությունն է»,-հայտարարեց Շահնազարյանը։