Ադրբեջանում հունվարի 5-ից դադարեցվել է թուրքական TRT1 հեռուստաալիքի հանրային բաց հեռարձակումը

Իրավիճակ
Live24-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանում հունվարի 5-ից դադարեցվել է թուրքական TRT1 հեռուստաալիքի հանրային բաց հեռարձակումը և այն հնարավոր է դիտել միայն մալուխային ցանցի միջոցով։

Պետական համապատասխան մարմինը հաստատել է այս տեղեկությունն այսօր և հայտնել, որ հաշվի առնելով դրա դիտման հնարավորությունը մալուխային ցանցի միջոցով, ոչ մալուխային բաց հեռարձակումը հանրապետության տարածքով համարել են ոչ նպատակահարմար և դադարեցրել։

Թուրքիայի հանդեպ նման ոչ բարեկամական քայլի համար Ադրբեջանում պիտի որ ունենան հիմնավոր պատճառներ, որոնցից առաջինը կարող է լինել ՌԴ ոչ բացահայտ ճնշումները, երկրորդը՝ հայ-թուրքական հերթական «սիրախաղը»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան