Ղարաբաղի հաղթանակի ժամանակ աշխարհը տեսավ, որ թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է. Չավուշօղլու

Մանրամասներ

ա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։ Լուրը հայտնում է  Ermenihaber.am կայքը:

Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով: 

Ըստ թուրք նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:

«Մյուս անդամ երկրների, այսինքն թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն: