3-12-րդ դասարանցիների համար Հայաստանի դպրոցներում դասերը վերսկսվում են հունվարի 10-ից

Մանրամասներ

ա

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից՝ հունվարի 10-ից դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար՝ առկա ձևաչափով։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն»,-նշել է Անդրեասյանը:

Փոխնախարարին ցանկանում է նաև լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։