Պուտինը եկեղեցում մենակ է եղել սուրբծննդյան պատարագի ժամանակ

Մանրամասներ

1

Սուրբծննդյան պատարագը Նովո-Օգարևոյի եկեղեցիներից մեկում, որին ներկա գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անցել է առանց ծխականների՝ ելնելով համաճարակաբանական անվտանգության նկատառումներից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ պատարագին ներկաների թիվը ստիպված են եղել կրճատել՝ կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով:

«Նրա հետ մի քանի հոգևորականներ են եղել: Մյուս ծխականների բացակայության պատճառը մեկն է՝ համաճարակաբանական նախազգուշացումները»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը: