Նախագահի ավտոշարասյանը չզիջելու համար հրազենով կրակել են ավտոմեքենայի վրա

Մանրամասները՝ տեսանյութում

Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյեևի անվտանգության աշխատակիցները կրակել են ավտոմեքենայի վրա, որը չի զիջել նախագահի ավտոշարասյանը։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ միջադեպի արդյունքում 46-ամյա իրավախախտը հարբած է եղել և չի տուժել։

«Վարորդի ապօրինի գործողությունների հետևանքով հնարավոր ծանր հետևանքները կանխելու նպատակով աշխատակիցները սահմանված կարգով կիրառել են հրազեն, ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցվել է, վարորդը չի տուժել»,-ասված է հաղորդագրության մեջ։