Վաղարշակ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք բնակարան է ստացել ՊՆ-ից

Մանրամասներ

1

ՀՀ նախագահի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ունի մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարանը Հարությունյանը ձեռք է բերել 2002 թվականին, այն ստացել է ՊՆ-ից։

Շարժական գույք նորաթուխ դեսպանը չունի։

Հարությունյանի բանկային հաշիվներին հայտարարագիրը ներկայացնելու պահին եղել է 3,927,324 դրամ։

Հարությունյանի եկամուտը եղել է ՊՆ-ից ստացած կենսաթոշակը՝ 2,884,000 դրամ։