Նազարբաևը թռել է Դուբայ, որտեղ նրա ընտանիքը չգրանցված սեփականություն ունի

Մանրամասներ

ա

The Insider-ը գրում է, որ Ղազախստանից գաղտնի թռիչք է կատարվել Դուբայ: Չի բացառվում, որ օդանավը պատկանում է Ղազախստանի ազգային գվարդիային ու Նուրսուլթան Նազարբաևն այդ օդանավով լքել է երկիրը: Լուրը փոխանցում է press time-ը:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նազարբաևների ընտանիքը չգրանցված սեփականություն ունի Դուբայում:

Հիշեցնենք, որ «Эхо Москвы»-ն գրել էր, թե Ղազախստանի նախկին Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում է հեռանալ երկրից: