Ղազախստանում պարեկային ժամ է սահմանվել. ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մնալ կացության վայրերում

Մանրամասներ

ա

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց։ ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կացության վայրերում», - ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։