Հայաստանն Արցախը չէր ճանաչել, եթե Ադրբեջանը գնար ազատագրեր, ապա ի՞նչ միջազգային ուժեր կարող էին խանգարել դրան

Մանրամասներ

1

NEWS.am-ի հետ զրույցում ադրադառնալով Արցախի խնդրին, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը նշեց, որ Հայաստանը հենց 1990-ականների սկզբին պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, ինչպես Թուրքիան դա արեց Կիպրոսում.

«Դա առաջին սայթաքումն էր, երկրորդ սայթաքումն այն էր, որ ՀՀ-ում առաջացան ուժեր, որոնք հանրային տրամադրություն ստեղծեցին, որ մենք Արցախի հարցում պետք է գնանք զիջումների: Այդ տրամադրությունները գնալով ավելի խորացան:

Երրորդ սայթաքումն այն էր, որ էլի որոշ շերտեր ՀՀ-ում համարում էին, որ Արեւմուտքը մեզ կփրկի եւ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանին հեռացնելու համար, իսկ Ռուսաստանի հեռանալուն խանգարում է Արցախի խնդիրը:

Եվ 4-րդ գործոնն այն էր, որ ուժերի բալանսը խախտվել էր: Այսինքն Հայաստանն Արցախը չէր ճանաչել, եթե Ադրբեջանը գնար ազատագրեր իր տարածքները, որը Հայաստանը ճանաչել էր ԱՊՀ մտնելու ժամանակ 1991-ին, ապա ի՞նչ միջազգային ուժեր կարող էին խանգարել դրան:

Ադրբեջանը զինվում էր, Հայաստանը դա չէր անում: 2018-ին ուժերի հարաբերակցությունը մեկը ութի էր, իսկ Ադրբեջանի հիմնական զինումը եղել է 2020-ին: Այսինքն պատերազմի շեմին այդ հարաբերակցությունը եղել է մեկը 15-ի կամ ավելի շատ»,-ասաց նա: