Եթե չլիներ Իրանի զորքեր մոտեցնելը, մենք չգիտենք՝ Սյունիքը մերը կլիներ, թե ոչ

Մանրամասները՝ տեսանյութում

Թուրք-ադրբեջանական տանդեմը կշարունակի գործել բրիտանական, իսրայելական աջակցությամբ, որոնք գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ ունեն, ուզում են մխրճվել մինչեւ Միջին Ասիա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Հայաստանն ինչ կարող է անել. Կարծում եմ՝ ՀՀ ղեկավարությունը քաղաքական դիվանագիտական քայլեր ի վիճակի չէ իրականացնել եւ տրվել է հանգամանքներին, սպասում են, թե ՌԴ-ն ինչ կանի, ԱՄՆ-ն ինչ կանի, Իրանը ինչ կանի: Կյանքը ցույց տվեց, որ Սյունիքի պաշտպանության հիմնական գրավականը Իրանի դիրքորոշումն էր եւ զորքեր մոտեցնելը: Եթե դա տեղի չունենար, մենք չգիտենք՝ ինչ կլիներ, Սյունիքը մերը կլիներ, թե ոչ»,-ասաց նա:

Վերլուծաբանի համոզմամբ, այս վիճակում Ադրբեջանն ավելի ճկուն քայլեր է անում եւ Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի, ճանապարհներ են բացում, տրանզիտի խնդիրներ են լուծում, քան Հայաստանը, որը նույնիսկ Իրանի հետ հարաբերություններում գոյություն չունի:

«Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ լարված հարաբերություններ են, ՀՀ իշխանությանը չեն վստահում: Այս իրավիճակում ասել, թե Հայաստանն ինչ է անում, շատ դժվար է».-ասաց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանն, ըստ էության, դիմադրողականություն չունի, որեւէ մարտահրավերի առջեւ, Ստեփան Դանիելյանը նկատեց. «Դիմադրողականություն լինում է, երբ դուք դիմադրում եք, մոբիլիազցնում ենք ձեր ուժերը, ձեր հանրությանը, երբ միջազգային ճիշտ եւ ճկուն քաղաքականություն եք վարում: Երբ այդ ամենը չի կտարվում, տեսնում ենք ձերբակալություններ, այս իրավիճակում գնում է ոչ թե մոբիլիզացման խնդիր, այլ ճիշտ հակառակը: Այս մթնոլորտում ի՞նչ դիմադրության մասին է խոսքը:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, հասկանալի է, ինքը հաղթել է եւ ասում ՝ 30 տարի դուք մեր տարածքներում էիք, հիմա էլ մենք 20 տարի կլինենք ձեր տարածքներում. «Իսկ ինչ է անում Հայաստանը, Հայաստանը հույսը դրել է ՀԱՊԿ-ի վրա, Ռուսաստանի վրա, Ֆրանսիայի վրա: Բայց ամեն տեղից ասում են՝ դուք ինչ-որ քայլ արեք, այդ դեպքում սպասեք մեր աջակցությանը: Եթե դուք որեւէ  որեւէ քայլ չեք անում, ձեր տարածք են մտնում, դուք չեք դիմադրում, դուք ինչ եք մեզնից ուզում: Միջազգային հանրությունն էլ ասում է՝ ֆիքսեք ձեր սահմանները, որ մենք իմանանք՝ որտեղ են խախտել, որտեղ չեն խախտել: Այդ դիրքերից Ադրբեջանն առաջ է գնում եւ շարունակելու է առաջ գնալ»,-ասաց Դանիելյանը: