Ստոլտենբերգը հատուկ հանդիպում կունենա Ռուսաստանի հետ․ ՆԱՏՕ ներկայացուցիչ

Մանրամասներ

1

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաջորդ շաբաթ նախատեսում է ՆԱՏՕ երկրների դեսպանների հանդիպում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քանի որ երկու կողմերը ձգտում են երկխոսության Ուկրաինայի պատճառով բացահայտ հակամարտության ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ պաշտոնական ներկայացուցչին։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգ է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանի երկայնքով ռազմական պոտենցիալի ավելացմամբ եւ արդեն մի քանի ամիս փորձում է հասնել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստի անցկացման, բայց լրտեսության մասին հոկտեմբերյան վեճից հետո համաժողովը, թվում էր, խափանման սպառնալիքի առջեւ էր հայտնվել»։

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում, այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք Ժնեւում հունվարի 10-ին բանակցություններ կվարեն անվտանգության հարցերի վերաբերյալ։

«Ցանկացած երկխոսություն Ռուսաստանի հետ պետք է վարվի փոխադարձության հիման վրա, հաշվի առնի ՆԱՏՕ մտահոգությունը Ռուսաստանի գործողություններից... եւ ՆԱՏՕ եվրոպական գործընկերների հետ խորհրդակցելով»,- նշել է ՆԱՏՕ աղբյուրը։