Երեկոյան թույլ ձյուն կտեղա. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Օդերևութաբանները եղանակի վերաբերյալ կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։

Հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին, հաղորդագրության համաձայն, կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նույնպես, ըստ կանխատեսումների, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 0…+2–ի, երեկոյան` -1…-3–ի միջև։