Էրդողանը փոխեց Թուրքիայի անունը

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ արտերկրի հետ պաշտոնական գրագրության մեջ օգտագործվելու է Türkiye ձեւը։ Իսկ թուրքական ապրանքները ներկայացվելու են Made in Türkiye ձեւով, Made in Turkey-ի փոխարեն, տեղեկացնում է RBC-ն։

Հրամանագրում պատճառաբանվում է, որ դա «հերթական համակարգային քայլն է, որն ավելի խորն է արտահայտում Թուրքիայի ժողովրդի մշակույթն ու արժեքները»։ Այդպիսով, արանքից դուրս կգա Turkey ձեւը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է հնդկահավ։