Արայիկ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը կանգնելու են արդար դատարանի առջև

Մանրամասներ

1

Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի, Զոհրաբ Մնացականյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ գործած հանցանքները վաղ թե ուշ ստանալու են քրեաիրավական գնահատական և նրանք կանգնելու են արդար դատարանի առջև:

Նրանք այլևս ավարտված մարդիկ են, չունեն ոչ մի հեռանկար, բայց կարող են կոնկրետ գործողություններով մեղմել իրենց մեղքը՝ հանրությանը ներկայացնելով վերջին 3.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված հակապետական և դավաճանական որոշումներն ու դրանց հետևանքները:

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի մասնագիտական հանրույթը բացահայտել և ՀՀ իրավապահ մարմիններին է ներկայացրել պետական դավաճանության բազմաթիվ դրվագներ:

Գործընթացն ավարտին հասցնելու և դավաճաններին կալանավորելու համար պակասում է նշված անձանց կողմից ՄԵԿ հրապարակային ցուցմունք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ապօրինի և դավաճանական հրամանների մասին և մեկ կոնկրետ փաստ:

Դա կլինի նաև ինքնախոստովանական ցուցմունք, ինչը կդիտարկվի որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, բայց կլուծի շատ ավելի կարևոր խնդիր. կկանխի Հայկական պետականության վերջնական կազմաքանդումը:

Պարոնայք «հեղափոխականներ», բացեք ձեր սիրտը, թեթևացրեք ձեր հոգիները և մաքրեք ձեր խիղճը:

Արթուր Ղազինյան