Սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա, գրում է The Mirror պարբերականը՝ հղում կատարելով Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականներին։

Հետազոտողները վերցրել են 495 585 մարդկանց տվյալներ Մեծ Բրիտանիայի Բիոբանկից։ Հինգից չորսը խմել է աղացած կամ լուծվող սուրճ, իսկ տասից երկուսը ընդհանրապես սուրճ չի օգտագործել։ Արդյունքում՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ այդ ըմպելիքի սիրահարները 21 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում լյարդի քրոնիկական հիվանդություններով հիվանդանալուն, իսկ մահացու ելքից խուսափելու հավանականությունն այդ հիվանդությունների դեպքում բարձրացել է 40 տոկոսով։