Երկիր մոլորակին 2 պոտենցիալ վտանգավոր աստղակերպ է մոտենում

Մանրամասներ

ա

Երկրին երկու վտանգավոր աստղակերպ է մոտենում: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով ՆԱՍԱ-ին:

Այդ աստղակերպերից մեկն անվանվել է 2013 YD48, այն չափսերով համեմատելի է Բիգ Բենի հետ: Երկրորդ երկնային մարմինը ստացել է 7482 YD48 անվանումը, այն կրկնակի ավելի մեծ է, քան Էմփայր Ստեյտ Բիլդինգը:

Ակնկալվում է, որ առաջին աստղակերպը Երկրի մոտով կանցնի հունվարի 11-ին՝ գտնվելով մեր մոլորակից 5.6 մլն կմ հեռավորությամբ: Երկրորդը պետք է անցնի հունվարի 18-ին: Ենթադրվում է, որ աստղակերպը Երկրին կմոտենա 0.013 աստղագիտական միավորով, ինչը ՆԱՍԱ-ի գնահատմամբ, «մոտ է» և աստղակերպին պոտենցիալ վտանգավոր կարգավիճակ է տալիս: