Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին

Մանրամասներ

1

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։

Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։